Մատչելիության հղումներ

Մակրոնը շնորհավորական տեսաուղերձում Էլիզաբեթ 2-րդ թագուհուն «խոհեմության աղբյուր» է կոչել


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ողջույններ հղելով Էլիզաբեթ 2-րդ թագուհուն, նրան համարել է «խոհեմության աղբյուր»։

«Դուք եղել եք մշտական ներկայություն և խոհեմության աղբյուր մեր երկու երկրների առաջնորդների համար։ Այս տարի, ձեր գահակալության 70-ամյակը մենք նշում ենք ձեր ձեռքբերումներով։ Մենք երախտապարտ ենք ձեր քաջության համար և կիսում ենք հարգանքն ու սերը, որ բրիտանացիներն ու համագործակցությունը միշտ ցուցաբերել է ձեզ», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը ուղերձում։

Մակրոնը իր տեսաուղերձում նշել է, որ Եվրոպայում կրկին պատերազմ է, ժամանակներ են փոխվել։ «Այս փոխակերպումների ընթացքում ձեր նվիրվածությունը մեր դաշինքին ու բարեկամությանը մնացել է նույնը և օգնել վստահության ձևավորմանը, որը ազատություն և բարգավաճում է բերել մեր մայրցամաքին»,- նշել է Էմանյուել Մակրոնը։

Այսօրվանից մեկնարկել են Էլիզաբեթ 2-րդ թագուհու 70-ամյա գահակալությանը նվիրված տոնակատարությունները։

96 -ամյա Էլիզաբեթ 2-րդը 70 տարի առաջ, 1952 թվականի հունիսի 2-ին թագադրվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի։

«Պլատինե հոբելյանը» նշվելու է 4 օր։ Մինչև շաբաթավերջ, գալիք կիրակին ներառյալ անցկացվելու են բազմաթիվ տոնական միջոցառումներ՝ շքերթներ, հրավառություն, թատերականացված բացօթյա ներկայացումներ, համերգներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG