Մատչելիության հղումներ

Պելեն դիմել է Պուտինին՝ «Դադարեցրե՛ք ռազմական գործողություններն Ուկրաինայում»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆուտբոլի լեգենդներ Պելեի և Դիեգո Մարադոնայի հետ, Կրեմլ, Մոսկվա, 1-ը դեկտեմբերի, 2017թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆուտբոլի լեգենդներ Պելեի և Դիեգո Մարադոնայի հետ, Կրեմլ, Մոսկվա, 1-ը դեկտեմբերի, 2017թ․

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։

Իր ուղերձը Պելեն հրապարակել է ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման Ուկրաինա-Շոտլանդիա խաղից հետո, որտեղ ուկրաինացիները 3։1 հաշվով հաղթանակ տոնեցին։

«Այսօր Ուկրաինան փորձում է գոնե 90 րոպեով մոռանալ այն ողբերգությունը, որը պատել է այդ երկիրը», - իր ուղերձը սկսել է Պելեն՝ շարունակելով․ - «Դադարեցրե՛ք ներխուժումը։ Բացարձակապես չկա որևէ արդարացում շարունակվող բռնությանը։ Այդ հակամարտությունը սարսափելի է, չարդարացված և ցավից, վախից ու ատելությունից բացի ոչինչ չի տալիս։ Այն կասեցնելու ունակությունը Ձեր ձեռքում է, որը ես սեղմել եմ մեր վերջին հանդիպման ժամանակ՝ 2017 թվականին Մոսկվայում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG