Մատչելիության հղումներ

Առաջին կին ծովակալը՝ ԱՄՆ-ի զինված ուժերի առափնյա ծառայության հրամանատար


ԱՄՆ Զինված ուժերի առափնյա պաշտպանության ուժերի նորանշանակ հրամանատար, կին ծովակալ Լինդա Ֆեյգանը, Վաշինգտոն, 1-ը հունիսի, 2022թ.
ԱՄՆ Զինված ուժերի առափնյա պաշտպանության ուժերի նորանշանակ հրամանատար, կին ծովակալ Լինդա Ֆեյգանը, Վաշինգտոն, 1-ը հունիսի, 2022թ.

Կին ծովակալ Լինդա Ֆեյգանը դարձել է ամերիկյան Զինված ուժերի առափնյա ծառայության առաջին կին հրամանատարը:

«Նա կլինի առաջին կինը, ով կղեկավարի առափնյա ծառայությունը և ամերիկյան Զինված ուժերի մասնաճյուղը», - Ֆեյգանի նշանակման արարողության ժամանակ ասել է նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Ջո Բայդենը:

Նրա խոսքով՝ Ֆեյգանը միակը չի լինի, և ամեն ինչ կարվի, որ ապագայում ավելի մեծ թվով կանայք բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն Միացյալ Նահանգների Զինված ուժերում:

Լինդա Ֆեյգանն ԱՄՆ-ի առափնյա ծառայության հրամանատարի պաշտոնում փոխարինել է ծովակալ Կարլ Շուլցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG