Մատչելիության հղումներ

Հայկ Սարգսյանը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով


Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել է երեք քաղաքացու, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Դատարանը որոշել է կալանքի տակ առնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, փոխանցում են Քննչական կոմիտեից։ Նրա փաստաբանի հետ չկարողացանք զրուցել, պատճառաբանեց, թե զբաղված է։

Այս պահին հայտնի է նաև, որ երեք մեղադրյալներից մեկն էլ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։ Տիգրան Խաչատրյանն, ըստ պաշտպան Բենիկ Գալստյանը, ևս մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նախկին մարզպետի որդին չի ընդունում մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG