Մատչելիության հղումներ

Իրան-ՄԱԳԱՏԵ հակամարտության ֆոնին Վաշինգտոնը անվերապահ աջակցություն է հայտնում գործակալությանը


Թեհրանի և Ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԵ) միջև հարաբերությունների լարման պայմաններում պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է ՄԱԿ-ի կազմում գործող այս կառույցին իր անվերապահ աջակցության մասին։

«Մենք միանշանակորեն պաշտպանում ենք ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենին, ինչպես նաև այդ կազմակերպության կողմից ցուցաբերվող այն ջանքերին, որոնց նպատակը Իրանին անհրաժեշտ համագործակցության դաշտ բերելն է։ Մենք շատ հստակորեն նշել ենք, որ կազմակերպության բոլոր մտավախությունները պետք է արագորեն փարատվեն», - Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Թեհրանի և ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության հարաբերությունները սրվեցին այս շաբաթասկզբին՝ ՄԱԳԱՏԵ-ի հերթական զեկույցի հրապարակումից հետո։ Փաստաթղթի համաձայն վերջին շրջանում Իրանը 60 տոկոսով հարստացված ուրանի ծավալները կտրուկ կերպով ավելացրել է՝ հասցնելով 43 կիլոգրամի։ Գործակալության մասնագետների պնդմամբ՝ դա 18 անգամ գերազանցում է 2015 թվականի համաձայնագրով սահմանված առավելագույն շեմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG