Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարի խոսքով՝ Փարիզը կանի ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության վերահաստատման համար։ Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Քրիստին Կոլոնան այս մասին հայտարարել է Կիևի մերձակա Բուչա քաղաք կատարած այցի շրջանակներում։
«Մենք պետք է հստակորեն ասենք, որ նման բան երբեք չպետք է տեղի ունենար և սա երբեք չպետք է կրկնվի։ Ուկրաինացիների ցանկությունն է, որպեսզի խաղաղությունը շուտափույթ կերպով վերականգնվի, և Ֆրանսիան նրանց հետ համակարծիք է։ Մենք մեր բարեկամների, դաշնակիցների կողքին ենք և պետք է անենք ամեն հնարավորը խաղաղության վերահաստատման համար», - նշում էր ֆրանսիական ԱԳՆ խոսնակը։
Կոլոնան ֆրանսիացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Կիևի փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։