Մատչելիության հղումներ

Լոնդոնը ՈՒԵՖԱ-ին կոչ է անում քննել Փարիզի մարզադաշտում տեղի ունեցածը


Ֆրանսիա - Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտը, արխիվ
Ֆրանսիա - Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտը, արխիվ

Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարությունը կոչ է արել ՈՒԵՖԱ-ին քննել այն «խորապես մտահոգիչ» տեսարանները, որոնք պատճառ հանդիսացան, որ Փարիզում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ուշացումով սկսվի։

Ֆրանսիացի ոստիկանները հայտնվեցին քննադատության թիրախում անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ արցունքաբեր գազ օգտագործելու համար:

Միացյալ Թագավորության թվային, մշակույթի, մեդիայի և սպորտի նախարար Նադին Դորիսը հայտարարել է, թե բոլորի շահից է բխում «դասեր քաղելը»։

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է, թե անհապաղ կքննի տեղի ունեցածը։

Ֆրանսիայի սպորտի նախարարությունն առաջարկել է հանդիպում կազմակերպել ՈՒԵՖԱ-ի, Ֆրանսիական ֆուտբոլի ասոցիացիայի, մարզադաշտի և ոստիկանության ներկայացուցիչների միջև՝ «տեղի ունեցածից դասեր քաղելու համար»։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը հայտարարել է, թե անգլիացի երկրպագուներն առանց պատշաճ տոմսերի փորձել են ուժով մտնել մարզադաշտ՝ վնասելով մարզադաշտի աշխատակիցներին։

Շաբաթ օրը Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշատում խաղը սկսվել էր 36 րոպե ուշացումով։ Մադրիդի «Ռեալ»-ը 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլ»-ի նկատմամբ, թեև մրցակցի դարպասին «Լիվերպուլ»-ը հարվածել էր 9 անգամ, «Ռեալ»-ը՝ 2։ Գնդակը լիվերպուլցիների մոտ է եղել խաղի ժամանակահատվածի 54 տոկոսի ընթացքում, մադրիդցիների մոտ՝ 46 տոկոսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG