Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն իր առաջին պաշտոնական երկօրյա այցով մայիսի 30-ին կժամանի Վրաստան։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը։
Նախատեսված է երկու նախագահների առանձնազրույցը, ապա ընդլայնված կազմով հանդիպում պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո հայտարարություններ կարվեն լրատվամիջոցների համար։
Պաշտոնական այցի շրջանակներում Խաչատրյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։