Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը և Փարիզի քաղաքապետը հանդիպել են Գորիսում


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Սյունիքում՝ Գորիս քաղաքում։

Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդում է նախագահի աշխատակազմը։

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և այլք:

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG