Մատչելիության հղումներ

ԱՀԿ. «Կապիկի ծաղիկի դեպքում զանգվածային պատվաստումների կարիք չկա»


Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանը, արխիվ, Ժնև, Շվեյցարիա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանը, արխիվ, Ժնև, Շվեյցարիա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այսօր ասել են, թե կապիկի ծաղիկի դեպքում առաջնահերթությունը հիվանդության տարածման զսպումն է, ինչը հնարավոր է ապահովել արագ և համակարգված գործողություններով:

«Սա այն հիվանդությունը չէ, որ շատ մտահոգի հանրությանը, սա քովիդի կամ արագ տարածվող մյուս վարակներից չէ, մեր հանձնարարականները չպետք է վախ առաջացնեն հանրության մոտ, նպատակն ուշադրությունը հրավիրելն է, մենք պետք է իմանանք վտանգի մասին և պատրաստ լինենք ճիշտ ժամանակին տալ անհրաժեշտ պատասխան»,- ասել է ԱՀԿ-ի ռիսկային արձագանքման բաժնի տնօրեն Սիլվի Բրիանը:

Կապիկի ծաղիկը համարվում է ոչ ծանր վարակ: Այն հիմնականում տարածված է աֆրիկյան երկրներում, բայց այսօրվա դրությամբ արդեն գրանցվել է մոտ 200 դեպք Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:

ԱՀԿ-ի համոզմամբ, այսօր չկա այդ հիվանդության դեմ զանգվածային պատվաստում իրականացնելու անհրաժեշտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG