Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահի մայրը՝ «վաստակավոր գորգագործ»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ։ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բեդրիմուխամեդովը և նրա կինը՝ Օգուլգերեկ Բերդիմուխամեդովան, 27-ը նոյեմբերի, 2021թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ։ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բեդրիմուխամեդովը և նրա կինը՝ Օգուլգերեկ Բերդիմուխամեդովան, 27-ը նոյեմբերի, 2021թ․

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովի մայրը և նախկին նախագահ Գուրբանգուլի Բեդրիմուխամեդովի կինը՝ Օգուլգերեկ Բերդիմուխամեդովան, ստացել է «Թուրքմենստանի վաստակավոր գորգագործի» կոչումը: Այդ մասին հայտնել է «Նեյտրալնի Տուրկմենիստան» («Չեզոք Թուրքմենստան») պաշտոնաթերթը:

Օգուլգերեկ Բերդիմուխամեդովան այդ կոչումը ստացել է «Թուրքմենստանի անկախությանը, ինքնիշխանությանը, ազգային գորգագործության զարգացմանը նպաստելու, գորգերը հրաշալի նախշերով զարդարելու, երկար տարիների քրտնաջան և բարեխիղճ աշխատանքի և բարձր վարպետության համար», - ասվում է հաղորդագրությունում:

Բերդիմուխամեդովային կոչումը շնորհելու խնդրանքով երկրի ղեկավարությանը դիմել է «Թուրքմենգորգ» պետական միավորումը:

«Վաստակավոր գորգագործի» կոչումը Թուրքմենստանում շնորհում են 1991 թվականից՝ Թուրքենական գորգի օրը, որը նշում են մայիս ամսվա վերջին կիրակի օրը:

Հանրությունը չափազանց քիչ տեղեկություններ ունի Օգուլգերեկ Բերդիմուխամեդովայի մասին, հայտնի չէ, թե նա քանի տարեկան է և ինչ է անում:

Նա երբեք չի ուղեկցել նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին արտասահմանյան ուղևորություններում:

Առաջին անգամ նրա լուսանկարը մամուլում հայտնվել է միայն անցյալ տարի, երբ Թուրքմենստան է այցելել Թուրքիայի նախագահ Ռերջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ:

XS
SM
MD
LG