Մատչելիության հղումներ

Լավրով. «Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ Ռուսական աշխարհին»


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դաշնության կազմավորումների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում այսօր ասել է, թե Արևմուտքի հետ առճակատումը երկար կտևի:

«Արևմուտքը մեզ, ամբողջ Ռուսական աշխարհին, տոտալ պատերազմ է հայտարարել, և դա ոք ոք այլևս չի էլ թաքցնում», - ասել է Լավրովը:

Նրա պնդմամբ՝ Արևմուտքում փորձում են «չեղարկել» Ռուսաստանը և այն ամենը, ինչ կապված է ռուսական մշակույթի հետ:

Ըստ Լավրովի, «Արևմուտքում սկսել են արգելել Չայկովսկու, Դոստոևսկու, Տոլստոյի, Պուշկինի և աշխարհահռչակ այլ ռուս հեղինակների ստեղծագործությունները»:

«Այդ գործելակերպով երևակվում է Արևմուտքի իսկական վերաբերմունքը համամարդկային արժեքների և Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական Եվրոպա կերտելու մասին գեղեցիկ կարգախոսների հանդեպ, որոնք 30 տարի առաջ հնչեցվել են «սառը պատերազմի» ավարտից հետո», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նա պնդել է, թե «հավաքական Արևմուտքի» կողմից աննախադեպ ճնշումների պայմաններում Ռուսաստանում կա համազգային միանություն:

Լավրովի հավաստմամբ՝ ժողովուրդը հավանություն է տալիս նախագահ Վլադիմիր Պուտինի վարած արտաքին քաղաքականությանը:

XS
SM
MD
LG