Մատչելիության հղումներ

Աշխարհում պաշտոնապես գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 200 հաստատված դեպք


Կապիկի ծաղիկով վարակված հիվանդի մաշկի հյուսվածքը:
Կապիկի ծաղիկով վարակված հիվանդի մաշկի հյուսվածքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 200 հաստատցած դեպք, ևս 100 մարդու մոտ ի հայտ են եկել, սակայն պաշտոնապես դեռ չեն հաստատվել, այդ հիվանդությանը բնորոշ նշաններ:

Իտալիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է 9 դեպքի մասին: Նախարարությունը բացառում է երկրում համաճարակի վտանգը: Պատվաստում կստանան խոցելի խմբերը, սակայն զանգվածային պատվաստումների կարիք՝ առնվազն այսօրվա դրությամբ, չկա:

Ֆրանսիայում 7 դեպք է հաստատվել: Մեծ Բրիտանիայում դեպքերի թիվը մոտեցել է 90-ին: Իսպանիայում կապիկի ծաղիկ են ախտորոշել 84 մարդու մոտ: Ըստ բժիշկների, մահացությունն այդ հիվանդությունից կարող է հասնել 1 տոկոսի:

Կապիկի ծաղիկի մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել նաև Միացյալ Նահանգներում և Կանադայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG