Մատչելիության հղումներ

Սևերոդոնեցկում հրետակոծությունից չորս մարդ է մահացել


Հրետակոծությունից վնասված շենք Սևերոդոնեցկում
Հրետակոծությունից վնասված շենք Սևերոդոնեցկում

Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի արևելքում գտնվող Սևերոդոնեցկում հրետակոծությունից չորս մարդ է մահացել, շրջանում մոտ 50 տուն է վնասվել, հայտնել է Լուգանսկի շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Նրա խոսքով՝ Սևերոդոնեցկի բնակիչներն արդեն մոռացել են, թե երբ է քաղաքում լռություն տիրել:

«Ռուսներն անընդհատ կրակում են բնակելի թաղամասերի վրա», - ասել է Գայդայը։

Ավելի վաղ Սևերոդոնեցկի քաղաքապետը հայտնել էր, որ քաղաքը գրեթե միշտ հրետակոծության տակ է, բնակելի ֆոնդի 60 տոկոսն ամբողջությամբ ավերված է, շենքերի մինչև 90 տոկոսը վնասված են և կապիտալ վերականգնման կարիք կունենան։

XS
SM
MD
LG