Այսօր տեսակապով անցկացվել է Եվրասիական տնտեսական ֆորումը՝ նվիրված բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ուշադրություն է հրավիրել ծառայությունների ազատ տեղաշարժի անհրաժեշտությանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանին բարձր տեխնոլոգիաներից մեկուսացնելու Արևմուտքի փորձերի մասին` հայտարարելով, թե դա անհնարին է։
«Ժամանակակից աշխարհում դա ուղղակի անիրատեսական է, անհնարին է։ Եթե մենք ինքներս մեզ չառանձնացնենք ինչ-որ պատով, ապա ոչ մեկն ի վիճակի չէ մեկուսացնել այնպիսի երկրի, ինչպիսին Ռուսաստանն է։ Նրանք, ովքեր փորձում են պատժամիջոցներվ վնաս հասցնել Ռուսաստանին, վնասում են իրենց»,- ասել է Պուտինը և նույնիսկ դրական համարել Ռուսաստանից արտասահմանյան ընկերությունների հեռանալը։
Նրա խոսքերով` հայրենական բիզնեսը կզբաղեցնի ազատված տեղերը։