Մատչելիության հղումներ

Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը. Փաշինյան


Արբանյակի արձակման պահը
Արբանյակի արձակման պահը

Երեկ, Երևանի ժամանակով ժամը 22։35-ի, Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արբանյակն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Նշելով, որ Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան՝ Փաշինյանն ընդգծեց՝ առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն ու տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումն է Հայաստանում։

Վարչապետի խոսքով՝ մինչև 2023-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավովի մասնագետների գիտագործնական թիմ։

«Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար։ Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության՝ ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում», - ասաց Փաշինյանը։

Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը․

Տեսանյութը՝ ՀՀ կառավարության

XS
SM
MD
LG