Մատչելիության հղումներ

ԱՄՆ դատապարտել է Զապորոժիեի և Խերսոնի բնակիչներին պարզեցված ընթացակարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու Պուտինի որոշումը


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի տարածքում։

Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի մասին։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «խստորեն դատապարտում է Ռուսաստանի այս թեթև քողարկված քայլը, որը հանդիսանում է Ուկրաինայի ժողովրդին հնազանդեցնելու, իր կամքը ուժով պարտադրելու փորձերի մի մասը»։

XS
SM
MD
LG