Ադրբեջանի արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել են երեկ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդում է պաշտոնական Բաքուն։
«Նախարարներ Բայրամովը և Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի շուրջ, այդ թվում՝ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Սերգեյ Լավրովն այսօր այս հարցերի շուրջ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարի հետ։ Զրույցներից այլ մանրամասներ չեն հաղորդվում։