Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին


Նախագահ Վահագն Խաչատրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն անվտանգության և հրատապ հումանիտար խնդիրները, համաճարակից հետո տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաների կիրառումը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած երկամյա ընդմիջումից հետո համաժողովն առաջին անգամ անցկացվում է ոչ առցանց ռեժիմով։

Համաշխարհային տնտեսական համաժողովի քննարկումներին կմասնակցեն կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ավելի քան 2 հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ 50 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

Դավոսի համաժողովի շրջանակում նախատեսվում են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG