Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում Ժան-Իվ Լը Դրիանին կփոխարինի Կատրին Կոլոննան, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարը։
66-ամյա Կոլոննան մասնագիտությամբ դիվանագետ է, ավելի վաղ ղեկավարել է Իտալիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, այս պահին էլ Ֆրանսիայի դեսպանն է Մեծ Բրիտանիայում։
9 տարի՝ 1995-2004 թվականներին, Կոլոննան Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի խոսնակն էր:
Այսպիսով, Կատրին Կոլոննան կդառնա Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության երկրորդ կին արտգործնախարարը. առաջինը Միշել Ալիո-Մարին է, որը դիվանագիտական գերատեսչությունը գլխավորել է 2010-11 թվականներին։