Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է, այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորումում» կիկին պնդեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով այս անգամ ժողովրդավարության մասին խոսելիս հղում է անում ոչ թե միջազգային կազմակերպություներին, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։
Փաշինյանը շեշտեց՝ այսօր Հայաստանի քաղաքացին է որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը շատ մեծ ցնցումների միջով անցավ և Հայաստանի քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը, նշեց գործադիրի ղեկավարը՝ Հայաստանի ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնը համարելով ժողովրդավարությունը։
«Այսօր մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարույթունն ի վիճակի է ապահովել երկրի արտաքին և ներքին անվտանգությունը», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Մենք պայքարել են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն հաստատելու համար և մենք կատարել ենք մեր առաքելությունը, չնայած չենք ավարտել մեր առաքելությունը։ Հիմա շատ կարևոր է ժողովրդավարությունն ամրապնդելու համար համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ․ ինչպես Հայաստանի Հանրապետությանը բերել ենք ժողովրդավարույթուն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը բերենք խաղաղություն։ Մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ», - ասաց Փաշինյանը՝ ժողովրդավարական ուժերին համախմբվելու կոչ անելով։
Ժողովրդավարության առաքելության շարունակությունը խաղաղության առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ և կամք պահանջող առաքելությյուն է, ասաց վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ իրականացնելու են նաև այդ առաքելությունը։ «Եթե չլինի համոզմունք, չի լինի նաև պատասխանատվությունը վերցնելու և կրելու պատրաստակամություն», - ասաց գործադիրի ղեկավարը։