Մատչելիության հղումներ

Մոսկվան հարավօսական հանրաքվեի մասին՝ պետք է հաշվի առնել իրավիճակն աշխարհում


ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունում Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեի թեման քննարկելիս պետք է հաշվի առնել «աշխարհում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը»։

Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտնել էր, որ հանրաքվեի թեման քննարկել է Վրաստանի գործընկերների հետ։

Հարավային Օսիայի գործող առաջնորդ Անատոլի Բիբիլովը Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե է նշանակել հուլիսի 17-ին։ Մինչ այդ, Բիբիլովն անցած օրերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է ընդդիմադիր Ալան Գագլոևին, որն, իր հերթին, պնդում է, որ «հանրաքվեն պետք է անցկացվի այն ժամանակ, երբ Մոսկվան հասկացնի, որ դրա ժամանակը եկել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG