Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ը աշխատանքային այցով կգտնվի Թուրինում (Իտալիա):
ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ, Միրզոյանը մեկնում է Թուրին՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:
Այցի շրջանակներում նախարարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ: