Մատչելիության հղումներ

Ռուս հայտնի երաժիշտ Շևչուկը վարչական իրավախախտման մասին ծանուցում է ստացել


Ռուսաստան - Յուրի Շևչուկը երգում է Մոսկվայում հանրահավաքի ժամանակ, արխիվ
Ռուսաստան - Յուրի Շևչուկը երգում է Մոսկվայում հանրահավաքի ժամանակ, արխիվ

«Հայրենիքը, բարեկամներ, նախագահի հետույքը չէ, որը պետք է անընդհատ համբուրել։ Հայրենիքը՝ կայարանում կարտոֆիլ վաճառող չքավոր տատիկն է», - ռուսաստանցի հայտնի երաժիշտ Յուրի Շևչուկն այս հայտարարությունից հետո վարչական իրավախախտման մասին ծանուցում է ստացել:

ДДТ խմբի մենակատարին ոստիկանները բերման են ենթարկել նախօրեին՝ Ուֆայում համերգից անմիջապես հետո։

Երաժշտական խմբի պրոդյուսեր Ռադմիր Ուսաևը հայտարարել է, որ ուժայինները համերգից հետո ներխուժել են կուլիսների ետև ու մեկուսացրել Շևչուկին՝ «նախ ցանկացել են ձերբակալել, բայց հետո պարզապես ծանուցագիր են տվել, որպեսզի ստորագրի»։

Ինքը երաժիշտը որևէ կերպ չի անդրադարձել միջադեպին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG