Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Թբիլիսին քննարկել են Հարավային Օսիայի հանրաքվեի հարցը


ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին, արխիվ
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Մոսկվան ու Թբիլիսին քննարկել են Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի հարցը: Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

Ռուսաստանցի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե ում հետ և ինչ ձևաչափով է թեման քննարկել:

Հարավային Օսիայի գործող առաջնորդ Անատոլի Բիբիլովը Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե է նշանակել հուլիսի 17-ին։

Մինչ այդ, Բիբիլովն անցած օրերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է ընդդիմադիր Ալան Գագլոևին, որն, իր հերթին, պնդում է, որ «հանրաքվեն պետք է անցկացվի այն ժամանակ, երբ Մոսկվան հասկացնի, որ դրա ժամանակը եկել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG