Մատչելիության հղումներ

«Ոստիկանապետը փոխանցեց՝ մեկ ոստիկանի գործունեություն կասեցվել է, հարուցվել են տասնյակից ավելի քրգործեր». Սաղաթելյան


Ավարտվեց ոստիկանապետի և ընդդիմության ներկայացուցիչների մոտ մեկ ժամ տևած հանդիպումը:

Հանդիպումից հետո Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ոստիկանապետին ներկայացրել են իրենց պահանջները՝ նշելով, որ դրանց հիմնական մասը համարում են բավարարված:

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ոստիկանապետից պահանջում են, որ բոլոր ոստիկաններին, ովքեր ապօրինություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության ենթարկեն, պարզեն, թե ով է նման ապօրինություններ կատարելու հրահանգ տվել, ինչպես նաև պահանջում էին, որ ոստիկանապետն անձամբ հայտարարություն տարածի և գնահատական հնչեցնի ոստիկանների բիրտ գործողությունների վերաբերյալ:

«Ոստիկանապետը մեզ փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել են մեկ տասնյակից ավելի քրեական գործեր, և այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն և ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ, կոնկրետ դեպքերով», - հայտարարեց Սաղաթելյանը:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը հայտնեց նաև, որ «ավտոերթերի ընթացքում բռնագրավված մեքենաները կվերադարձվեն քաղաքացիներին»:

«Այս պահին մենք համարում ենք մեր պահանջների հիմնական մասը բավարարված, բայց նաև ասում ենք, որ բոլոր դեպքերով լինելու ենք հետևողական և սպասելու ենք կոնկրետ արդյունքների», - հայտարարեց Սաղաթելյանը:

Ընդդիմությունը երթով շարժվեց դեպի Ազատության հրապարակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG