Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
Նախատեսված է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Լիտվայի նախագահն այսօր Բաքվում է, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելով հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակը։