Ժամկետները՝ 2023թ. հունվարի 4-ից մինչև 2023թ. հուլիսի 31
Դիմելու վերջնաժամկետը՝ ուրբաթ, 3-ը հունիսի, 2022թ.
«Ազատ Եվրոպա / Ազատություն Ռադիոկայանը» հայտարարում է 2023 թվականի Վացլավ Հավելի անվան կրթաթոշակը, որի նպատակն է աջակցել խոստումնալից լրագրողներին երկրներից, որոնցում մամուլը բավարար չափով ազատ և անկախ չէ, զբաղվելու իրենց մասնագիտական գործունեությամբ՝ ի նպաստ բազմակարծության:
Վացլավ Հավելի անվան լրագրողական կրթաթոշակը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությունն է՝ ուղղված Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում մամուլի անկախության ամրապնդմանը:
Մրցույթով ընտրված կրթաթոշակառուն յոթնամսյա ծրագրի վեց ամիսը Պրահայում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանում համապատասխան լեզվական ծառայությունում ամենօրյա վերապատրաստում կանցնի՝ աշխատելով ռադիոկայանի փորձառու լրագրողների հետ, նրանց ղեկավարությամբ և օժանդակությամբ: Ապա կրթաթոշակառուն կվերադառնա Պրահայից և ծրագրի վերջին ամիսը կանցկացնի «Ազատության» տեղական բյուրոյում:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելեք այստեղ