Մատչելիության հղումներ

Ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, կյանքին վտանգ չի սպառնում


Այսօր, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG