Եվրոպական միությունը թույլ չի տա, որ Ուկրաինայի զենքն ու տեխնիկան սպառվեն Դոնբասում ընթացող պատերազմի կարևոր պահին:
Այդ մասին այսօր Եվրամիության պաշտպանության խորհրդի նիստում ասել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Հիմա պատերազմը կրիտիկական փուլում է, մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի զենքն ու զինամթերը և տեխնիկան սպառվեն»,- ասել է Բորելը:
Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի փոխանցմամբ, միությունն ունի անհրաժեշտ կարողություններ զենքով Ուկրաինայի անդադար մատակարարման համար:
Եվրամիության քաղաքացիական խորհրդականների խումբը վերադարձել է Կիև սահմանների հսկողության կազմակերպմանը և պատերազմական հանցագործությունների հետաքննությանը նպաստելու համար:
«Մեր խորհրդականները կօգնեն Ուկրաինայի իշխանություններին»,- ասել է արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: