Մատչելիության հղումներ

Հնդկաստանը դադարեցնում է Ка-31 տեսակի ռուսական ռազմական ուղղաթիռներ գնելու հարցով բանակցությունները


KA-31 տեսակի ռուսական ռազմական ուղղաթիռ, արխիվ
KA-31 տեսակի ռուսական ռազմական ուղղաթիռ, արխիվ

Հնդկաստանը որոշել է դադարեցնել ռուսական արտադրության Ка-31 տեսակի 10 ռազմական ուղղաթիռներ գնելու հարցով բանակցությունները: Գործարքի գինը գնահատվել է 520 միլիոն դոլար:

Այդ մասին հայտնել է ռազմական զարգացումներ և զենքի արտադրության խնդիրներ լուսաբանող Defense News ամերիկյան վերլուծական-տեղեկատվական կենտրոնը, որը վկայակոչում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության մի անանուն պաշտոնյայի:

Ըստ այդ աղբյուրի, Հնդկաստանում մտահոգված են, որ Ուկրաինայի հետ ռազմական բախման, դրա առնչությամբ սահմանված պատժամիջոցների և վճարման բարդության կապակցությամբ Ռուսաստանը չի կարողանա կատարել պատվերը:

Անանուն պաշտոնյան ասել է, թե Հնդկաստանի կենտրոնական բանկը մշակել է 10-ը ռազմական ուղղաթիռների համար Ռուսաստանին ռուսական ռուբլով կամ հնդկական ռուփիով վճարելու տարբերակ, որը սակայն չի գործել:

Defense News-ը չի բացառում նաև, որ Հնդկաստանը գործարքից հրաժարվել է միջազգային ճնշումների հետևանքով: Հնդկաստանը հրապարակավ չի դատապարտել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը:

Ավելի վաղ Վաշինգտոնը Նյու Դելիին հորդորել է հրաժարվել Ռուսաստանի հետ գործընկերությունից և ուշադրությունը կենտրոնացնել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG