Մատչելիության հղումներ

Իսրայելը պնդում է, որ Իրանում ստորգետնյա կենտրոններում նոր ցենտրիֆուգներ են տեղադրում


Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը, արխիվ
Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը, արխիվ

Իսրայելը պնդում է, որ Իրանում ցանկանում են ստորգետնյա կենտրոնում գերարդիական նոր ցենտրիֆուգներով արտադրել հարստացված ուրան, որը հետագայում հնարավոր է մշակել և միջուկային ռումբ ստեղծել:

«Իրանը փորձում է ավարտել հազար լրացուցիչ IR-6 տեսակի ցենտրիֆուգների արտադրությունը և տեղադրումը միջուկային կենտրոններում, այդ թվում` Նաթանզի համալիրի մոտակայքում», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին անցած ամսվա ընթացքում ասել է, որ Իրանը փորձում է ստորգետնյա կենտրոններում տեղադրել նոր ցենտրիֆուգները և այդպես դրանք պաշտպանել հնարավոր հարձակումներից:

Գանցը նորից ակնարկել է, որ Իսրայելը կարող է կանխարգելիչ գրոհներ նախաձեռնել Իրանում` միջուկային ռումբի ստեղծումը կանխելու համար:

XS
SM
MD
LG