Մատչելիության հղումներ

Շվեդիայի կառավարությունը ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշում կայացրեց


Շվեդիայի կառավարությունը այսօր որոշել է պաշտոնապես դիմել ՆԱՏՕ-ին՝ դաշինքին անդամակցելու խնդրանքով։ Ստոկհոլմի որոշումը կայացվել է հարևան Ֆինլանդիայի կառավարության կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության գործընթաց սկսելու պաշտոնական հայտարարությունից մեկ օր անց։

«Շվեդիայի խորհրդարանի ճնշող մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Դաշինքին անդամակցելը Շվեդիայի և մեր երկրի բնակչության համար լավագույն լուծումն է։ Շվեդիան անվտանգության ֆորմալ երաշխիքների կարիք ունի։ Այդ երաշխիքները կարող է տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքը», - նշել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG