«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին Դոլբի թատրոնում, շաբաթ օրը հայտարարել են կազմակերպիչները։
Ակադեմիան հայտարարել է նաև մրցանակաբաշխության հիմնական ժամկետները: Այսպիսով, կարճ ցուցակների հրապարակումը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, իսկ հավակնորդների ցուցակը կհրապարակվի հունվարի 24-ին։ Ժամկետները ենթակա են փոփոխման։
Այս տարի շարունակվող կորոնավիրուսային համավարակի պատճառով արարողությունը հետաձգվել է հունվարի 15-ից և տեղի է ունեցել մարտի 27-ին։ 2019 թվականից ի վեր առաջին անգամ մրցանակաբաշխությունը հաղորդավարներ է ունեցել։