ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերիլենդի ավիաբազայից այսօր ուղևորվել է Բեռլին՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի ԱԳ նախարարների հանդիպմանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ կիրակի օրը կայանալիք աշխատանքային հանդիպմանը քննարկվելու է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու քայլերը՝ Ռուսաստանի սպառնալիքների ֆոնին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային՝ առանց ներքաշվելու ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։