Ուղիղ մեկ տարի առաջ` 2021թ. մայիսին սկիզբ առավ հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամը: Ադրբեջանի զինված ուժերը հաշված ժամերի ընթացքում կարողացան վերահսկողություն հաստատել սահմանի ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք հատվածների նկատմամբ` որոշ դեպքերում Հայաստանի տարածքում խորանալով 3-ից 3.5 կմ:
«Ազատությունն» անդրադարձել է ադրբեջանական ներխուժմանն ու մեկ տարի անց` դրանից հետո առկա իրավիճակին: