Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում բնակվող Ռուսաստանի քաղաքացի է անհետացել


Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության (ԼՂ ՆԳՆ) ոստիկանությունը հայտնել է Ստեփանակերտում բնակվող Ռուսաստանի քաղաքացի Օլգա Սանիկովայի անհետանալու մասին:

Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության, Սանիկովան անհետ կորել է մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում: Երկու օր ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում գետի երկայնքով։ Այսօրվա դրությամբ այդ աշխատանքները որևէ արդյունք չեն տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG