Մատչելիության հղումներ

«Գազպրոմի» պնդմամբ` Ուկրաինայի տարածքով գազի տարհանման որևէ անհաղթահարելի խոչընդոտ գոյություն չունի


Ռուսաստանը հավատարիմ է գազի մատակարարումների իր ստանձնած պարտավորություններին, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դեպի Եվրոպա ռուսական գազի տարհանումը սահմանափակելու Կիևի նախօրեին կայացրած որոշումը։

«Ռուսաստանը իր պայմանագրային պարտավորությունները միշտ էլ պատասխանատու կերպով է կատարել և հետագայում ևս պատրաստվում է նույնն անել։ Ուկրաինական կողմը հայտնել է ինչ-ինչ ֆորսմաժորային պայմանների մասին։ Մենք, սակայն, լսել ենք նաև «Գազպրոմի» բացատրությունները, որոնց համաձայն [Ուկրաինայի կողմից] ֆորսմաժորի վերաբերյալ որևէ ծանուցում կամ բացատրություն չի հնչել», - նշել է Պեսկովը։

Եվրոպա մատակարարվող ռուսական գազի շուրջ լարվածությունը ծագեց նախօրեին` այն բանից հետո, երբ Ուկրաինայի գազատրանսպորտային ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է վառելիքի տարհանումը դեպի Եվրոպա, քանի որ ռազմական գործողությունների պատճառով կորցրել է վերահսկողությունը Լուգանսկի մարզում գտնվող «Նովոպսկով» կոմպրեսորային կայանի նկատմամբ։ «Գազպրոմ» ընկերությունը, սակայն, հայտարարում է, որ ուկրաինական կողմը գազի տարհանման անհնարինության որևէ ապացույց չի ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG