«Այսօր Ղարաբաղում և Զանգեզուրում ծածանվում է Ադրբեջանի դրոշը», - Շուշի կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը Շուշի էր ժամանել իր հոր՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևը ծննդյան 99-ամյակի օրը։
«Իմ հայրը, ցավոք սրտի, չտեսավ այս օրը», - հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ դեռ 2003 թվականին էր երդվել՝ շարունակել Հեյդար Ալիևը գործն ու վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Ես երջանիկ մարդ եմ, քանի որ չդրժեցի իմ խոստումը և Ղարաբաղն այսօր ազատ է», - հայտարարել է Իլհամ Ալիևը։