Մատչելիության հղումներ

Մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը


Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, արխիվ, Կիև, 9 օգոստոսի, 2017թ.
Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, արխիվ, Կիև, 9 օգոստոսի, 2017թ.

Կիևից ստացված հաղորդագրության համաձայն, 88 տարեկանում երկարատև հիվանդությունից մահացել է հետխորհրդային Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:

Անցյալ տարվա հունիսին նախկին նախագահը ենթարկվել է սրտի վիրահատության, որը բավական ծանր է անցել: Քաղաքական գործիչը երկար ժամանակ գտնվել է կոմայի վիճակում: Ավելի ուշ նա բուժվել է Մյունխենում:

Կրավչուկը 1991-94 թվականերին է զբաղեցրել Ուկրաինայի նախագահի պաշտոնը:

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Բորիս Ելցինը և Ստանիսլավ Շուշկևիչը ստորագրել են «Բելովեժյան պայմանագիրը», որով վերջ է դրվել Խորհրդային Միությանը:

Ելցինը մահացել է 2007 թվականին` 76 տարեկանում, իսկ Շուշկևիչը մահացել է այս տարվա մայիսի 4-ին՝ 89 տարեկանում:

XS
SM
MD
LG