Մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված հանրային միջոցառումների, երթերի և զորահանդեսների ընթացքում Ռուսաստանում ձերբակալվել է առնվազն 125 մարդ:
Իրավապահներն այդ քաղաքացիներն ձերբակալել են հակապատերազմական ակցիաների, կարգախոսներ վանկարկելու, պաստառներ կամ խորհրդանշաններ կրելու համար:
Մոսկվայում Պուշկինի հրապարակում ձերբակալվել և մեքենայով ոստիկանության բաժանմունք է փոխադրվել մի երիտասարդ, ով պատերազմին դեմ արտահայտվող անցորդներին կոնֆետներ է տվել:
Նույն հրապարակում ձերբակալվել է ակտիվիստ Դմիտրի Կովալը, ով ձեռքում պահել է պաստառ «Պատերազմը խաղաղություն չէ, ազատությունը ստրկություն չէ, չիմացությունն ուժ չէ» գրություններով: