Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոն. «Պետք է հարգել նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում զոհված խորհրդային մարդկանց հիշատակը»


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, արխիվ, Կիև, 9 ապրիլի, 2022թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, արխիվ, Կիև, 9 ապրիլի, 2022թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ասել է, թե կարևոր է հարգել նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում զոհված խորհրդային մարդկանց հիշատակը:

«Ռուսները ճիշտ են անում, որ հպարտանում են նացիզմին պարտության ենթարկելու գործում իրենց հերոսական դերով», - ասել է Ջոնսոնը:

Այդ մասին Բրիտանիայի վարչապետն ասել է Evening Standard օրաթերթին տված հարցազրույցում:

Խոսելով Ուկրաինայի պատերազմի մասին, Ջոնսոնն ասել է, թե Ռուսաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որից հնարավոր չէ հաղթող դուրս գալ:

«Պուտինը սոսկ հանուն սնափառության է ներքաշվել այս անիմաստ պատերազմի մեջ, որում անհնարին է հաղթել, և նվաստացումից խուսափելու համար մահվան է դատապարտում երիտասարդ ռուսներին և ուկրաինացիներին», - ասել է Ջոնսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG