Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիյոնը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և 1 տարի կպահվի բանտում


Ֆրանսիայի նախկին վարչապետ և նախագահության նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը դատարանում, արխիվ
Ֆրանսիայի նախկին վարչապետ և նախագահության նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը դատարանում, արխիվ

Ֆրանսիայի դատարանը նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին մեղավոր է ճանաչել կնոջ համար կեղծ զբաղվածություն ձևակերպելու գործով և դատապարտել է 4 տարվա ազատազրկման, որից 1 տարի նա կպահվի բանտում:

Նախկին վարչապետի կին Պենելոպա Ֆիյոնը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման:

Ֆիյոնի ապօրինի գործողության մասին 2017 թվականի նախագահական ընտրարշավի օրերին հաղորդել է Le Canard enchaîné (Շղթայված բադիկ) երգիծական պարբերականը, որը գրել է, թե նախկին վարչապետի և նախագահության նախկին թեկնածուի կինը 8 տարի շարունակ աշխատավարձ է ստացել որպես խորհրդարանականի օգնական, սակայն երբևէ նման աշխատանք չի կատարել:

Կնոջն այդ հաստիքը տվել է Ֆրանսուա Ֆիյոնը, երբ ընտրվել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավոր:

Երբ Ֆրանսուա Ֆիյոնը նշանակվել է վարչապետ, նրան Ազգային ժողովում փոխարինած պատգամավոր Մարկ Ժուլոն հաստատել է Պենելոպա Ֆիյոնի հաստիքը:

2021 թվականին Փարիզի Ուղղիչ դատարանը մեղավոր է ճանաչել Ֆիյոնին և նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման, որից 2 տարին Ֆիյոնը պետք է բանտում մնար:

Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Փարիզի Բողոքարկման դատարանն ընդունել է Ֆիյոնի հայտը և քննել է գործն ու կայացրել է այսօրվա վճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG