Մատչելիության հղումներ

Էրդողանի փոխանցմամբ, թուրքական առաջին ատոմակայանը 2023-ին կաշխատի


Ռ. Էրդողանը և Վ. Պուտինը հեռավար մասնակցում են «Աքքույուի» ատոմակայանի երրորդ ռեակտորի հիմնարկեքի արարողության, 10 մարտի, 2021թ.
Ռ. Էրդողանը և Վ. Պուտինը հեռավար մասնակցում են «Աքքույուի» ատոմակայանի երրորդ ռեակտորի հիմնարկեքի արարողության, 10 մարտի, 2021թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «Աքքույուի» ատոմակայանի շահագործումը կսկսվի մինչև 2023-ի տարեվերջ:

Ատոմակայանը կառուցում է «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերությունը: Ավելի վաղ «Ռոսատոմը» հայտարարել է, թե ամեն բան կարվի ատոմակայանի առաջին բլոկի կառուցումը մինչև հաջորդ տարեվերջ ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու համար:

Թուրքական իշխանությունները նշել են, թե ատոմակայանի կառուցման ընթացքում ձգձգումներ չեն նախատեսվում:

«Աքքույուի» ատոմակայանն առաջինը կլինի Թուրքիայում: Այն կառուցելու պայմանագիրը Թուրքիան և Ռուսաստանը կնքել են 2010-ը թվականին: Ծրագրի արժեքը մոտ 22 միլիարդ դոլար է:

Պայմանագրով ենթադրվում է կառուցել ռուսական արտադրության ռեակտորներով չորս բլոկ, որոնցից յուրաքանչյուրը կարտադրի 1200 մեգավատ էներգիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG