Մատչելիության հղումներ

Երաժշտությունը կարող է միավորել ամենազանազան պատճառներով տարանջատված մարդկանց. Ջոշուա Բելլ


Աշխարհահռչակ ամերիկացի ջութակահարը համերգով հանդես եկավ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Այս օրերին Երևանում էր և երեկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ ամերիկացի ջութակահար Ջոշուա Բելլը։

Համերգային ծրագրի առաջին բաժնում հնչեց Բեթհովենի Ջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան։ Համերգից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ջոշուա Բելլն ասաց. - «Հրաշալի է, որ Հայաստանում եմ, երկար տարիներ չէի եղել, և այս համերգը ևս ծրագրել էինք տարիներ առաջ»։

Նա հավելեց, որ արդեն փորձերի ընթացքում հիացել է թե' նվագախմբով, թե' նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի կատարած աշխատանքով։

Անվանի ջութակահարն ընդգծեց, որ թե' համավարակը, թե' պատերազմները փաստում են, որ արվեստը շատ կարևոր է մարդկության համար. - «Այսօր մենք առավել քան կարիք ունենք արվեստի՝ իր բոլոր դրսևորումներով, ոչ միայն երաժշտության։ Մենք՝ արվեստագետներս, քաղաքական գործիրներ չենք, մենք քաղաքական ուղերձներ չենք հղում, մենք փորձում ենք փոքր-ինչ դարմանել մարդկանց հոգիները։ Հատկապես երաժշտությունը կարող է ոչ միայն մարդկանց հոգիներին հանդարտություն ու խաղաղություն պարգևել, այլև միավորել ամենազանազան պատճառներով տարանջատված մարդկանց»։

Երևանյան համերգից հետո նա մեկնում է Փարիզ, հետո Լոնդոն և եվրոպական մի շարք այլ քաղաքներ՝ համերգային շրջագայության։ Շեշտում էր, որ վերջապես համավարակի նահանջից հետո բացվել են եվրոպական համերգասրահները, և երաժիշտները հնարավորություն են ստանում հանդես գալ համերգներով, որոնցից զրկվել էին վերջին երկու տարիներին։

Հավելենք, որ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթների, այդ թվում և հանրահայտ Գրեմմիի մրցանակակիր ջութակահարը մոտ չորս տասնամյակ հանդես է գալիս լավագույն նվագախմբերի հետ աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ համագործակցելով համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն արվեստագետների հետ, նվագում է 1713 թվականի Ստրադիվարիուսի ջութակը՝ 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղով։

«Ամբողջ իմ գիտակցական կյանքի վերջին տարիներում միշտ ուզեցել եմ, որ հատկապես Ջոշուա Բելլը գա մեզ հետ նվագի, որովհետև շատ հետաքրքիր է ինձ համար իր երաժշտությունը։ Այս համերգը քանի տարի պլանավորված էր, և հիմա վերջապես ստացվեց։ Եվ ես շատ ուրախ եմ և հասկացա, որ ինչքան լավ բան եմ ես ուզել և ինչքան լավ է, որ սա տեղի ունեցավ։ Որովհետև շատ մեծանուն երաժիշտներ կան, էլի հիանալի համերգներ են լինում, բայց ինքը ինչ-որ շատ բացառիկ է, ուրիշ գույն ունի իր երաժշտությունը լրիվ, և շատ հետաքրքիր է։ Ես կարծում եմ, որ սա հիմա միակ դեղն է, հատկապես մեր քաղաքի այս անհասկանալի անցուդարձի համար, որ ամեն մարդ իր ճշմարտությունով է շարժվում։ Իհարկե, բոլորը իրավունք ունեն, ես հասկանում եմ, մարդիկ ազատ են։ Բայց երաժշտությունը և արվեստը նա է, որտեղ մարդիկ կարող են համախմբվել»։

Ինչպես ընդգծում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը-----,

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG