Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։
Հայաստանի ղեկավարները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ։
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այսօր այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին։