Մատչելիության հղումներ

Թալիբները արգելել են կանանց բաց դեմքով փողոց դուրս գալ


Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ղեկավարությունը արգելել է կանանց բաց դեմքով փողոց դուրս գալ։ Այսուհետ Աֆղանստանի ավելի քան 14 միլիոն կանայք հանրային վայրերում պետք է հայտնվեն այսպես կոչված բուրքաներով, որոնք ամբողջությամբ թաքցնում են մարմինն ու դեմքը՝ միայն աչքերի հատվածում փոքրիկ ցանցապատ հատված թողնելով։

«Արգելքը խախտելու դեպքում կանանց փողոցում ուղեկցող տղամարդը կամ տղամարդիկ կդատապարտվեն եռօրյա բանտարկության», - այսօր Քաբուլում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Աֆղանստանի անառակության և առաքինության հարցերով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շիր Մոհամեդը։

Առանց տղամարդկանց ուղեկցության փողոց դուրս գալ կանանց արգելվել էր դեռ անցած տարեվերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG