Ընդդիմությունը շաբաթվա ավարտին ավտոերթով գնացել է Վանաձոր, հանրահավաք անցկացրել:
Մինչ ընդդիմադիրների մի մասը Վանաձորում հանրահավաք էր անցկացնում, Երևանում կանաց երթ էր: Նրանք երթով հասել են կառավարական առանձնատան մոտ, փակել դրա հարակից տարածքը, ապա՝ շարունակել երթը դեպի Ազգային ժողով:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Մի քանի օր է՝ դրանք տեղի են ունենում։
Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։