Մայիսի 13-ին Միացյալ Նահանգների նախագահի մամլո խոսնակ Ջեն Սաքին կազատի պաշտոնը: Նրան կփոխարինի Սպիտակ տան մամլո վարչության ղեկավարի ավագ տեղակալ Կարին Ժան-Պիերը:
«Կարինն իր հետ կբերի այս աշխատանքի համար այդքան անհրաժեշտ ոչ միայն փորձը, տաղանդն ու բարեխղճությունն, այլև կշարունակի Բայդեն-Հարիս վարչակազմի գործունեության մասին ամերիկացի ժողովրդի անունից պատմելու ավանդությունը»,- հայտարարել է նախագահը:
Ջո Բայդենը նաև երախտագիտությամբ է խոսել առաքելությունն ավարտող Ջեն Սաքիի մասին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բարձր պրոֆեսիոնալիզմի և Ջենին հատուկ՝ ամերիկացի ժողովրդի հետ անկեղծ ու հումորով շփվելու ունակության համար»,- ասել է նախագահ Բայդենը:
Ըստ New York Post օրաթերթի և ամերիկյան մի շարք այլ լրատվամիջոցների, Ջեն Սաքին աշխատանքային պայմանագիր է կնքել MSNBC հեռուստաալիքի հետ: