Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է նախկինում աներևակայելի թվացող ցուցանիշը՝ մեկ միլիոնը: Այդ մասին հայտնել է NBC հեռուստակայանը:
«Կորուստի ծավալն աներևակայելի է նույնիսկ այն դեպքում, երբ խոսքն աշխարհում ախտահարումների թվով առաջին տեղը գրավող երկրի մասին է», - նշել է NBC հեռուստակայանի հաղորդավարը լրատվական թողարկման ընթացքում:
Նրա խոսքով, դա հավասար է Միացյալ Նահանգներում մեծությամբ 10-րդ տեղը գրավող քաղաքի՝ Կալիֆորնիայում գտնվող Սան Խոսեի բնակչության թվին:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է ավելի քան երկու տարի առաջ:
COVID-19 հիվանդության դեպքերի թիվը վերջին շաբաթներ ընթացքում նվազել է, և այնուամենայնիվ ԱՄՆ-ում ամեն օր այդ վարակից միջինը մահանում է մոտ 360 հիվանդ:
Միացյալ Նահանգներն ախտահարումների և մահվան թվերի առումով այսօր առաջին տեղում է և համարվում է վարակից առավել տուժած երկիրն աշխարհում: